Բայդենը Լեդի Գագային նշանակել է մշակույթի հանձնաժողովի համանախագահ
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից նշանակվել է Նախագահի մշակույթի և արվեստի հանձնաժողովի համանախագահ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) արժանացել է 13 «Գրեմմի» մրցանակի և հանդիսանում է պատմության մեջ ամենահաջող կոմերցիոն կատարողներից մեկը, ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նրանք ընդգծել են, որ նա ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ և մի շարք հասարակական արշավներով։
Լեդի Գագայից բացի կոմիտեի համանախագահ է նշանակվել պրոդյուսեր Բրյուս Քոհենը։
Նմանատիպ հոդվածներ
Aerosmith-ը հրաժեշտի շրջագայություն կսկսի
Ամերիկյան Aerosmith ռոք խումբը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է այս սեպտեմբերին մեկնարկող հրաժեշտի շրջագայության մ...
Հանրային հեռուստաընկերությունը մեկնաբանել է Սուպեր Սաքոյի հետ աղմկահարույց հարցազրույցը
Հանրային հեռուստաալիքը անդրադարձել է օրերս աղմուկ հանած հարցազրույցին, որի հյուրը ռեփեր Սուպեր Սաքոն էր։ Հիշե...
Կոմիտասը մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»․ թանգարանը՝ Սուպեր Սաքոյին
Հաշվի առնելով վերջին օրերին Կոմիտաս Վարդապետի գործունեության ու ժառանգության վերաբերյալ հնչեցված ոչ մասնագիտական և իրակա...
Ուկրաինայի առաջին տիկինը ընդգրկվել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում
Ամերիկյան Time ամսագրի 2023 թվականի մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենս...