Շառլ Միշելը իր արտասահմանյան ուղևորությունների մեծ ծախսերը բացատրել է ՌԴ-ի ազդեցության դեմ պայքարով
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը իր արտասահմանյան ուղեւորությունների վրա մեծ ծախսերը բացատրել է աշխարհում Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարով։ Այս մասին նա հայտարարել է բելգիական Le Soir թերթին տված հարցազրույցում։
Միշելը կարծում է, որ իրեն անհրաժեշտ էր շատ ճանապարհորդել՝ հակազդելու «Եվրամիության դեմ արշավներին, որոնք անցկացվում են, մասնավորապես, Աֆրիկայում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում», այդ թվում՝ համավարակի եւ Ուկրաինայի հակամարտության համատեքստում:
Միեւնույն ժամանակ, նա վկայակոչել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը եւ «Վագների» խմբի գործունեությունն Աֆրիկայի երկրներում, որոնք, նրա գնահատմամբ, զբաղվում են քարոզչությամբ: «Ուղեւորություններն ավելի շատ են, հետեւաբար՝ ավելի շատ ծախսեր։ Չեմ վիճում»,-պնդում է Միշելը։
Ավելի վաղ մի քանի եվրոպական ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Le Monde-ը եւ Politico-ն, հայտնել են, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ծառայողական ուղեւորությունների ծախսերը զգալիորեն ավելի շատ են, քան իրենց նախորդների ծախսերը եւ շարունակում են աճել, ինչը հարցեր է առաջացնում Համագործակցության երկրների ներկայացուցիչների մոտ:
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...