«Մենք չեն կարող առաջնորդվել ադրբեջանական պնդումներով»․ Միրզոյան
Հակառակ Ադրբեջանի պնդումներին` ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունի, այլ հարց է, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով համանախագահության գործունեությունը այս պահին սառեցված է։ Այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք չեն կարող առաջնորդվել ադրբեջանական պնդումներով, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ իրենք իրենց ներսում երբեմն հակասություններ ունեն, կարող ենք հիշել Լաչինի միջանցքի օրինակը, երբ Ադրբեջանը պնդում էր որ միջանցքը փակ չէ, հետո զուգահեռաբար ասում էր, որ արգելափակված է քաղաքացիական ակտիվիստներով։ Եթե մենք առաջնորդվենք ադրբեջանական հայտարարություններով, ապա կատարյալ շփոթի մեջ կհայտնվենք», - ասաց Միրզոյանը։
Նախարարի խոսքով ՝ Ադրբեջանը պնդում է, որ ոչ միայն Մինսկի խումբը գոյություն չունի, այլ նաև Լեռնային Ղարաբաղ ու ԼՂ հակամարտություն գոյություն չունի, բայց փաստն այլ է։
«Այս ձևաչափը դեռևս անելիքներ ունի՝ կապված Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծման գործում»,- շեշտեց Միրզոյանը։
Նա հիշեցրեց Մարկ Տվենի հայտնի տողերը` այդ մասին խոսակցությունները մի փոքր չափազանցված են։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...