«Բոլոր օրենքները, լավ նպատակներ ունենալով, բերեցին ողբալի հետևանքների»․ Տիգրան Հակոբյան
Վերջին չորս տարիների ընթացքում ԱԺ յուրաքանչյուր որոշում, օրենքում փոփոխություն, վատթարացրել է հեռարձակողների ֆինանասական վիճակը։ Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Ես չեմ վիճարկում, որ ճիշտ քայլեր են արվել, բայց միշտ պետք է հաշվարկել հետևանքները։ Շահումով խաղերը հանեցին, միայն անցյալ տարի հեռուստաընկերությունները ունեցան մոտ 1 մլրդ դրամի չափով ֆինանասկան կորուստ։ Երբ ԱԺ-ն որոշեց, որ հաղորդումների 20 տոկոսը պետք է հանրային բնույթ կրի, դա ևս պահանջեց հավելյալ ծախսեր, որովհետև որակյալ բովանդակությունը միշտ ավելի մեծ ծախսեր է պահանջում։ Պահանջ դրվեց, որ լինի պարտադիր սուրդոթարգմանություն, դա էլ հավելյալ ծախսեր է պահանջում։ Այսինքն՝ բոլոր օրենքները, լավ նպատակներ ունենալով, բերեցին ֆինանսական առումով ողբալի հետևանքներ հեռարձակողների համար, ինչը խնդիր է»,- ասաց ՀՌՀ նախագահը։
Տիգրան Հակոբյանը նշեց, որ ստեղծված պայմաններում հեռուստատեսությունը կախվածության մեջ է ընկնում գովազդատուներից։
«Գովազդատուներն իմանալով այդ պահանջների մասին՝ ավելի վատ պայմաններ կարող են առաջարկել, հեռուստաընկերությունները ստիպված են դա ընդունել։ Երկորրդ խնդիրն այն է, որ չունենալով գովազդային շուկաներից գումարներ, նրանք կախվածության մեջ են ընկնում հիմնադիրներից, ֆինանսատնտեսական խմբավորումներից և այլն»,- ասաց Հակոբյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...