«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղարին
Մտացածին «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ խնդրելով Միացյալ Նահանգների աջակցությունը՝ ապահովելու ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձը Հայաստան։
Նամակում ասվում է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը գործում է 1989 թվականից՝ պաշտպանելու Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքները»։ Կազմակերպությունը ԱՄՆ պետքարտուղարին հասցեագրած նամակում, ինչպես և ակնկալվում էր, մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին, նշել, թե իրենք, իբր, «ենթարկվել են էթնիկ զտումների, ինչպես նաև մշակութային ու կրոնական վանդալիզմի»։
«2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ավարտը պարարտ հող է ստեղծում երկու երկրների միջև կայուն խաղաղության համար։ Բարձր գնահատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերը, աջակցելով այդ գործընթացին նպաստելու ԱՄՆ ջանքերին, մենք կարևոր ենք համարում երկու երկրների միջև կնքվելիք համաձայնագրով ապահովել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը։ Սա կարևոր է երկու պետությունների միջև խաղաղության պահպանման համար։
Կոչ ենք անում Միացյալ Նահանգներին ամուր և հետևողականորեն պաշտպանել մեր մարդու իրավունքները՝ նպաստելով ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիների խաղաղ, արժանապատիվ և անվտանգ վերադարձին Հայաստան իրենց հայրենիք՝ նախաձեռնելով համապատասխան քաղաքական և անվտանգության նախաձեռնություններ, ինչպես նաև սոցիալական և տնտեսական աջակցության ծրագրեր»,-ասված է ադրբեջանցիների նամակում։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...