Ադրբեջանը ՀՀ-ում կորած զինծառայողների հարցով դիմել է միջազգային կազմակերպություններին
Հայտնել էինք, որ ապրիլի 10-ին Նախիջևանի Շահբուզ շրջանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ շեղվել են ճանապարհից և մոլորվել։ Ավելի ուշ, նրանցից մեկը հայտնաբերվել էր Սիսիանի Աշոտավան համայնքում և ձերբակալվել։
Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը նշել է, որ իրենք և պետական այլ համապատասխան մարմինները շարունակում են անհրաժեշտ որոնողական աշխատանքները՝ կապված ադրբեջանցի կորած զինծառայողների հետ։
«Հաշվի առնելով, որ զինծառայողները, ենթադրաբար, պահվում են Հայաստանի տարածքում, նրանց ազատ արձակման կապակցությամբ պաշտոնական դիմում է ուղարկվել համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Հանրությանը կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- հայտնել են Պետական հանձնաժողովից։
Ի դեպ, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ձերբակալված ադրբեջանցին խոստովանել է, որ իր ծառայակցի հետ փախուստի են դիմել՝ ադրբեջանական բանակում նվաստացումների և խոշտանգումների ենթարկվելու պատճառով։ Հայաստանը, ըստ վարչապետի, այս մասով միջազգային պարտավորություններ ունի, և եթե նման իրավիճակում հայտնված մարդը չցանկանա վերադառնալ, բռնի ձևերով նրան վերադարձնել չեն կարող։ Փաշինյանն ակնարկել էր նաև, որ դեռևս չհայտնավերված ադրբեջանցի զինվորը կարող էր Ադրբեջան վերադարձած լինել։
Հիշեցնենք՝ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...