ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առկա է պրոպանի տանկերի պայթյունի վտանգ․ խոշոր հրդեհ ԱՄՆ-ում
Խոշոր հրդեհ է բռնկվել ԱՄՆ Ինդիանա նահանգի պլաստիկի վերամշակման գործարանում։ Դեպքի վայր են մեկնել Ռիչմոնդ քաղաքի բոլոր հրշեջները։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվակաները։
Գործարանում բռնկված հրդեհի պատճառների մասին տեղեկություն դեռ չի ստացվել։ Ինչպես հայտնում է wrtv.com-ը, Ուեյն շրջանի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը տարհանման հրաման է տվել մոտ տեղի 2000 բնակիչների համար, որոնց տները գտնվում են դեպքի վայրից մեկ կիլոմետր շառավղով հեռավորության վրա։ Վտանգի գոտուց դուրս գտնվողներին խորհուրդ է տրվել պատսպարվել տանը և փակել պատուհաններն ու դռները։
Հրշեջների տվյալներով՝ ձեռնարկության տարածքում առկա է պրոպանի տանկերի պայթյունի վտանգ։ Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։
Դեպքի հանգամանքները պարզվում են։