«Կանխատեսել ենք անխուսափելին»․ Զախարովան՝ Հարավային Կովկասում ԵՄ գործոնի մասին
Հարավային Կովկասում արևմտյան երկրների ակտիվացումը լրացուցիչ ապակայունացում է մտցնում տարածաշրջանում, ինչի մասին Ռուսաստանը բազմիցս նախազգուշացրել է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով երեկ Սյունիքի Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած դեպքը։
Նա կրկնել է, որ Հարավային Կովկասում այլ խաղացողների, կառույցների ընդգրկումը, որոնք երբեք չեն զբաղվել այդ հին հակամարտության կարգավորմամբ, հավելյալ արժեք չի ունենա։
«Եվ հայտարարված արդյունքը (խաղաղության հասնելը) չի լինի։ Փոխարենը, ցավոք, կհանգեցնի սրացման, ապակայունացման և կշեղի նախատեսված խաղաղ կարգավորմանը հասնելուց»,-նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան համապատասխան վերլուծություն է կատարել, իր տեսակետը նաև նախկինում է հայտնել։
«Մենք դա արդեն գնահատել ենք, ներկայացրել ենք մեր վերլուծությունը և կանխատեսել ենք անխուսափելին։ Հիմա սկսում ենք դառնությամբ ու ափսոսանքով դիտարկել ու խորհել տարբեր դրսևորումների մասին, թե ինչպես է արտաքին խաղացողների միջամտության պատճառով, որոնք հնարավորություն չեն ունեցել իրենց կառուցողական դրսևորելու, լրացուցիչ ապակայունացում ստեղծվում»,- ավելացրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...