Դատախազությունը Մհեր Սահակյանին անձեռնամխելությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել
Գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է հայցել խորհրդարանից։
Ըստ Քննչական կոմիտեի՝ մարտի 31-ին պատգամավորների մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկման ընթացքում ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը «անհիմն դիտողություն է կատարել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքին, որի արդյունքում իշխանական պատգամավորը վայր է ընկել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, Մհեր Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել էր և տարվել Ոստիկանության բաժին։ Վերջինս ապրիլի 3-ին ազատ էր արձակվել ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ):
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...