«Աերոֆլոտ»-ն առաջին անգամ ինքնաթիռ է ուղարկում Իրան՝ վերանորոգման
«Աերոֆլոտ»-ը, արևմտյան պատժամիջոցների ֆոնին, պատմության մեջ առաջին անգամ իր ինքնաթիռն ուղարկել է Իրան՝ վերանորոգման:
Ազգային ավիաընկերությունը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռ է ուղարկել Թեհրան, գրում է РБК-ն՝ վկայակոչելով ավիաընկերությանը մոտ կանգնած երկու աղբյուրների և ընկերության ներկայացուցչին։
«Խոսքը RA-73700 գրանցման համարով Airbus A330-300 լայն թափքով ինքնաթիռի մասին է։ Այն կսպասարկեն իրանական խոշորագույն Mahan Air ավիափոխադրողի տեխնիկական մասնագետները։
Իրանական ընկերությունների իրավասություններն ինքնաթիռների սպասարկման և վերանորոգման ոլորտում կլրացնեն Aeroflot խմբի հնարավորությունները»,- ասել է ռուսական ավիաընկերության ներկայացուցիչը։
Նախկինում «Աերոֆլոտ» օգտվել է այլ փրովայդերների, մասնավորապես՝ Հոնկոնգում գործող HAECO-ի ծառայություններից։ Սակայն ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման, արգելեցին ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների սպասարկումն ու պահեստամասերի մատակարարումը։
Սպասարկման համար անհրաժեշտ դետալները ձեռք բերելու համար «Աերոֆլոտ» -ն իր ինքնաթիռներից առնվազն 25-ն ուղարկել է «կաննաբալիզացիայի», երբ աշխատող մասերը հանվել են, որպեսզի վերատեղադրվեն այլ ինքնաթիռներում՝ արտադրողների պահեստամասերի փոխարեն, ովքեր հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ:
Արտերկրում սպասարկման հասանելիությունը կորցնելուց հետո «Աերոֆլոտ» -ը հայտարարել է ռուսական Airbus և Boeing օդանավերի օպերատորների տեխնիկական աջակցության ազգային կենտրոն ստեղծելու մտադրության մասին: Ենթադրվում էր, որ այնտեղ պետք է աշխատեին արևմտյան արտադրողների նախկին աշխատակիցներ։ Նման կենտրոն է դարձել Aeroflot Technics-ը, որը 2022 թվականին իրականացրել է ավելի քան 300 տեսակի օդանավերի պարբերական սպասարկում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...