Փաշինյանը պաշտոնից ազատել է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաշես Պետրոսյանին ազատել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում։
«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության` 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` Արտաշես Պետրոսյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ Արտաշես Պետրոսյանը ՉԺՀ–ում ՀՀ առևտրական կցորդ էր նշանակվել 3 տարի ժամկետով։ Պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի սեպտեմբերի 1-ին։
Պետրոսյանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որն այդ տարի` փետրվարի 16-ին, աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...