Մուրադովին հեռացրե՞լ են ուկրաինական ճակատի ձախողումների համար. հետախուզություն
Մեծ Բրիտանիայի հետախուզության ամենօրյա զեկույցում անդրադարձ է կատարվել Արևելյան ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հնարավոր ազատմանը։ Զեկույցի հեղինակները գրում են, որ Մուրադովի ազատման մասին լուրերը, որոնք վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են սոցցանցերում, ամենայն հավանականությամբ, ճիշտ են։
«Վոստոկ» խմբավորումը, որը Մուրադովի ղեկավարությամբ մասնակցում է Ուկրաինա ներխուժմանը, վերջին ամիսներին հսկայական կորուստներ է կրել, քանի որ ժամանակ առ ժամանակ Ուգլեդարը գրավելու փորձերն ավարտվել են անհաջողությամբ:
Մուրադովը ղեկավարել է «Վոստոկ» խմբավորումը ՌԴ ներխուժման հենց սկզբում Կիևը հյուսիս-արևելքից գրոհելու ձախողված փորձերից հետո։ Այս պահին նա ամենաբարձրաստիճան զինվորականն է, որը ազատվել է 2023 թվականին։
Սակայն, ամենայն հավանականությամբ, նա միակը չի լինի, քանի որ ՌԴ զինուժը նախկինի նման չի կարողանում հասնել Դոնբասում իր առջև դրված խնդիրների լուծմանը, եզրակացնում են զեկույցի հեղինակները։ Հիշեցնենք, որ Մուրադովը 2018 թվականից եղել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալը, իսկ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը Արցախում ղեկավարել է ռուսական խաղաղապահ զորակազմը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...