Թրամփի ձերբակալությունը վկայում է լիբերալիզմի ճգնաժամի մասին. Զախարովա
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալությունը, որը բացահայտ հայտարարում էր հաջորդ ընտրություններում առաջադրվելու իր հավակնությունների մասին, վկայում է ԱՄՆ-ում լիբերալ գաղափարախոսության ճգնաժամի մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հենց սա էլ լիբերալիզմի ճգնաժամ է կոչվում։ Եվ սա այն երկրում, որտեղ համակարգը հայտարարված է բացարձակապես ազատ, որտեղ չկա ոչինչ, ինչը կզսպեր մարդկային ազդակների, կրքերի արտահայտումը, և դա կուռքի է վերածված ավարտում է ինքն իրեն լափելով կամ ժխտելով»,-ասել է Զախարովան ռադիո Sputnik-ի եթերում։
Ապրիլի 4-ին Թրամփին 34 մեղադրանք է առաջադրվել գործնական փաստաթղթերը կեղծելու համար երկու կանանց, այդ թվում պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարումների համար, նրանց ենթադրյալ կապի մասին լռելու նպատակով: Թրամփը հայտարարել է իր անմեղության մասին և ազատ է արձակվել Մանհեթենի քրեական դատարանից ։ Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան հայտարարել է, որ իր հաճախորդին առաջադրված մեղադրանքները փաստերից զուրկ են։
Մանհեթենի դատախազ Էլվին Բրեգի խոսքով` Թրամփն ու իր հանցակիցները։ 2015 թվականին նրանք պայմանավորվել են ԱՄՆ նախագահի ընտրություններից առաջ բացասական տեղեկատվությունը ճնշելու սխեմայի շուրջ: Նա հավելել է, որ սխեմայի շրջանակներում Թրամփը և մյուսները վճարել են երեք մարդու, որպեսզի թաքցնեն այն տեղեկությունները, որոնք կարող էին խանգարել նրան հաղթել ընտրություններում: Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ականատես է դարձել «բարձր մակարդակով ընտրություններին միջամտելուն»` պնդելով, որ իր հետապնդումը քաղաքական հիմք ունի և տեղի է ունենում գործող նախագահ Ջո Բայդենի շահերից ելնելով: Թրամփը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «դժոխք է գլորվում»:
Նմանատիպ հոդվածներ
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...