Քաղաքականություն

Քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել. Դանիել Իոաննիսյան

Mariam Z.
Քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով: Այս մասին գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

 

«Մասնավորապես, քաղաքացու դեմքին ենթադրաբար (չհերքված) թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել խուլիգանության (2021 թ. Քրեական օրենսգրքի 297-րդ) հոդվածով:

 

Իսկ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու մասով) ակնկալում ենք քրեական վարույթի նախաձեռնում պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման (ՔՕ հոդված 441) կամ ազատությունից ապօրինի զրկելու (ՔՕ հոդված 192) փաստի առթիվ:

Նշեմ, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքով փոփոխվել է խուլիգանության դիսպոզիցիան և այժմ դրա մաս է կազմում անձին ստորացնելու միջոցով բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերումնք ցուցաբերելը:

 

Մեր գնահատմամբ, անվտանգության աշխատակիցների միջոցով անձին անշարժացնելն ու, ապա, նրա դեմքին թքելը, ոչ այլ ինչ է, քան բարոյական նորմերի բացահայտ արհամարհական վերաբերմունքի ցուցաբերում, որն արտահայտվել է անձին ստորացնելու միջոցով»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250