Իրանցի պատգամավորներն Ադրբեջանին դատապարտող հայտարարություն են տարածել
Իրանի մեջլիսի պատգամավորները հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը: Նրանք կոչ են արել Իրանի ԱԳՆ-ին անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այս առնչությամբ, գրում է parstoday.ir-ը։
Իսրայելի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան բացման վերաբերյալ մեջլիսի 210 պատգամավորի հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը համընդհանուր զարմանքի ֆոնին գործում է իսլամական աշխարհի շահերի դեմ՝ Թել Ավիայում իր դեսպանատունը բացելու առումով:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի կառավարության այս որոշումը Բաքվի համար հղի է բազմաթիվ բացասական քաղաքական հետևանքներով, և աշխարհի մուսուլմանները Ադրբեջանի իշխանություններին կհամարեն որպես Իսրայելի յուրատեսակ մեղսակից՝ ճնշված պաղեստինցիների սպանությունների և նրանց դեմ հանցագործությունների հարցում:
Իրանցի խորհրդարանականների հայտարարության մեջ ասվում է. «Բաքվի այս քայլը համարվում է գործողություն իսլամական աշխարհի ամենաճնշված հատվածի՝ սիրելի Պաղեստինի դեմ և նպաստում է պաղեստինցիների անօտարելի իրավունքների ոտնահարմանը։ Ուստի բոլոր արաբական և իսլամական կառավարություններին, ողջ իսլամական աշխարհին, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Իսլամական միջխորհրդարանական միության քարտուղարությանը, ինչպես նաև աշխարհի ազատատենչ ժողովրդին կոչ ենք անում դատապարտել այս արարքը»
Նմանատիպ հոդվածներ
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...