Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալը մեծացնում է Եվրոպայում առճակատումների առաջացման ռիսկերը. Global Times
Եվրոպայի անվտանգության տարածաշրջանը էլ ավելի անկայուն է դարձել, երբ Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը: Այս մասին հայտնում է Global Time թերթը։
Չինացի փորձագետների կարծիքով, այս քայլը «Ֆինլանդիային առաջնագիծ է բերում Ռուսաստանի հետ առճակատման հարցում և կարող է խրախուսել Մոսկվային ակտիվացնել միջուկային զենքի տեղակայումը»:
Չինական Արտաքին հարաբերությունների համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Լի Հայդոնգի խոսքերով, «Ֆինլանդիան կորցրել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կամուրջի իր գործառույթը, ինչն ապացուցում է ֆիննացի որոշում կայացնողների ռազմավարական տեսլականի բացակայությունը»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծիք էր հայտնել, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կարգավիճակ ստանալը և Շվեդիայի՝ Դաշինքին անդամակցելու աշխատանքները վերջ են տվել Հյուսիսային Եվրոպայի տարածաշրջանում անվտանգության դարաշրջանին։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ:
Նմանատիպ հոդվածներ
«10 դրամով մեքենայի վաճառք, ձևական բնույթի ամուսնալուծություն»․ ուշագրավ մանրամասներ՝ Գևորգ Կոստանյանի դատավարությունից
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 5-ին, ընթանում էր հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի...
Աննա Հակոբյանի նախաձեռնած գագաթնաժողովը պետբյուջեի վրա կարժենա 190 հազար եվրո․ Factor
Ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը տեղեկացրեց, որ Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ն անցկացվելու է «Կանանց դերը ժողովրդավարու...
ԱԺ-ում պատգամավորների միջև առերեսում է տեղի ունենում
Քիչ առաջ հայտնել էինք, որ ԱԺ-ում այս պահին քննչական գործողություններ են։ Auroranews-ը ԱԺ Հասարակայնության հետ կապե...
Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի. ԱՀ նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը «Սիրելի՛ հայուհիներ, մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հա...