«Ֆինլանդիան այժմ ՆԱՏՕ-ում է». Մորավիեցկի
Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։ Տեղեկատվությունը փոխանցում է lenta.ru-ն:
«Ֆինլանդիան այժմ ՆԱՏՕ-ում է: Շնորհավորում եմ: Այսօրվանից դաշինքը բաղկացած է 31 երկրից»,- նշել է նա։
Մորավեցկին հավելել է, որ ուժեղ գործընկերներն ապահովում են Լեհաստանի և ամբողջ աշխարհի անվտանգությունը: Ընդ որում, դաշինքի կողմից պաշտոնական հայտարարություն դեռ չի ստացվել։
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին փաստաթուղթը: Ֆիննական ԶԼՄ-ները նաև հրապարակում են ստորագրված փաստաթղթի լուսանկարը:
[ea1121f01124da1cf21cc83f80211467.jpeg]
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Այս մասին...
Հրաչյա Սարգսյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մա...
ԱՀ ՆԳՆ-ն՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու վերաբերյալ խոսույթի մասին
Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանու...
«ՌԴ-ից հնչող մտահոգությունները լսել ենք». ԱԺ փոխնախագահը՝ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կ...