ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները հետապնդել են 10-ամյա տղային, որը թաքուն, առանց լուսարձակները միացնելու վարել էր մոր մեքենան

ՌԴ Բուրիաթիայի մայրաքաղաք Ուլան-Ուդեում ավտոճաապարհային տեսուչները նկատել են մի մեքենա, որը շարժվելիս է եղել առանց լույսերը միացնելու: Երբ կանգ առնելու օրինական պահանջը անտեսվել է վարորդի կողմից, ոստիկանները շարժվել են մեքենայի հետևից: Պարզվել է, որ մեքենայի ղեկին անչափահաս տղա է: Ոստիկանների հետապնդումից որոշ ժամանակ անց տասամյա տղան հարվածել է սյունին և ստիպված կանգ առել:

Դեպքի վայր է եկել նրա մայրը, ով տեղեկացրել է, որ տղան մեքենայի բանալիները առանց զգուշացնելու է վերցրել և դուրս եկել տանից:

Նշվում է, որ տվյալ մեքենան գնվել էր մի քանի օր առաջ: 

Քաղաքականություն