Հասարակություն
Հրաչյա Սարգսյանը՝ վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնելու մասին
Երևանի նախկի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնն ստանձնելու մասին՝ նշելով, որ ջանք ու եռանդ չի խնայելու իր փորձն ու կարողությունները երկրի զարգացման գործում ներդնելու համար։
«Սիրելի’ հայրենակիցներ,
Սիրելի’ երևանցիներ,
Հարգելի’ գործընկերներ,
Այսօրվանից ստանձնում եմ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը և ես ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման և բարեկեցության ուղղությամբ ներդնելու համար:
Շնորհակալ եմ վստահության համար», - գրել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել մարտի 17-ին, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով նա նշանակվել է վարչապետի խորհրդական:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները սադրել են, թույլ չեն տվել բուժօգնություն ցույց տալ հայ կանանց. Գուրգեն Ներսիսյան
ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը դատի է տվել Սուրեն Պապիկյանին և ՊՆ–ին
Այս պահին Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ
Որդին կտրել է մոր պարանոցը․ ինչ է հայտնի երևանյան հյուրանոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից․ ԶԼՄ
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0