ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Սանկտ Պետերբուրգում ուժգին պայթյունի պահը

Սանկտ Պետերբուրգի սրճարանում հզոր պայթյունի պահը ֆիքսել են հսկողության տեսախցիկները։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ դրա հզորությունը կազմել է ավելի քան 200 գրամ տրոտիլ։

 

Դատելով կադրերից՝ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ սրճարանի ապակիների մասերը հայտնվել են կից փողոցով երթևեկող մեքենաների անիվների տակ։
 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սանկտ Պետերբուրգում պայթյուն է որոտացել «Стрит-бар» սրճարանում։ Պայթյունի հետևանքով զոհվել է ռազմական մեկնաբան Վլադլեն Տատարսկին (իրական անունը՝ Մաքսիմ Ֆոմին)։ 

 

Պայթյունի ժամանակ հաստատությունում ընթանում էր Վլադլեն Տատարսկու ստեղծագործական երեկոն։ Վարկածներից մեկի համաձայն՝ պայթուցիկ սարքը թաքցված է եղել արձանիկի մեջ, որը Տատարսկուն է նվիրել միջոցառման մասնակիցներից մեկը։ Սրճարանում տեղի ունեցած պայթյունի ականատեսը «Известия»-ին պատմել է, որ աղջիկը ստեղծագործական երեկոյի ժամանակ Վլադլեն Տատարսկուն նվիրել մի արձանիկ է, որն էլ ավելի ուշ պայթել է։

 

Ըստ ռուսական ԶԼՄ-ները՝ արձանիկը բերած աղջիկը ձերբակալվել է։

Քաղաքականություն