ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս ռազմական մեկնաբանի կյանքի վերջին րոպեները․ կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի պայթյունից առաջ
Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի գործով կասկածյալ Դարիա Տրեպովան արձանիկը, որն ավելի ուշ պայթելու էր, հանձնում ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկուն։
Տեսանյութը, որը նկարահանել է ականատես Մարատ Արնիսը, հրապարակվել է VKontakte-ում։
Կադրերում երևում է, թե ինչպես է Տրեպովան Տատարսկուն արձանիկով տուփ հանձնում։ Դրանից հետո ռուս բլոգերը նրան դիմում է Նաստյա անունով։
«Նաստյա, Նաստյա, արի, նստիր այստեղ, կամ այստեղ, որտեղ ուզում ես»,- ասում է բլոգերը։
Դրանից հետո երևում է, թե ինչպես է նա նստում Տատարսկուց ոչ հեռու գտնվող վայրերից մեկում։ Միևնույն ժամանակ Տատարսկին ինքը հյուրերի աչքի առաջ արկղից հանում է արձանիկը։
Բացի այդ, տեսանյութում ցուցադրված են պայթյունից հետո առաջին րոպեները։ Կադրերում երեւում է, որ Տրեպովան հեռանում է պայթյունի վայրից։