ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո ևս հինգ երկրաշարժ է գրանցվել
Կամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո գրանցվել է մինչև 4,6 մագնիտուդ ուժգնությամբ ևս հինգ երկրաշարժ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Կամչատկայի երկրաֆիզիկական ծառայության կայքի տվյալներով՝ նոր երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 4,6, 4,0, 3,7, 3,6 և 4,1 մագնիտուդ։ Բոլոր ստորգետնա ցնցումները գրանցվել են Խաղաղ օվկիանոսում՝ այն շրջանում, որտեղ ավելի վաղ հզոր երկրաշարժ էր գրանցվել։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Կամչատկայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Պետրոպավլովսկի սեյսմիկ կայանի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ավաչա ծովածոցում՝ 100 կմ խորության վրա։
Ավելի ուշ Կամչատկայի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ երկրաշարժի հետևանքով որոշ շինությունների պատերին ճաքեր են հայտնվել, սակայն զոհեր ու տուժածներ չկան։