Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու փորձերն ապարդյուն են. ՌԴ ՆԳՆ ղեկավար
Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու փորձերն ապարդյուն են։ Ինչպես հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը, այս հայտարարությունն արել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը Մոսկվայում Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպմանը։
«Կոլոկոլցևը վստահություն է հայտնել, որ ռուս–հայկական հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու ոչ բարեկամական երկրների բոլոր փորձերը կմնան անարդյունք, իսկ ներքին գործերի նախարարությունների փոխգործակցությունը համակարգված կզարգանա՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների», - ասվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ ՌԴ ՆԳՆ–ի ղեկավարը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման բարդ պատմական ժամանակաշրջանի վրա:
««Հավաքական Արևմուտքի» կողմից մեր երկրի դեմ հիբրիդային դիմակայության գործիքներից մեկը դարձել է ռուսատյաց տրամադրությունների մշակումը հետխորհրդային տարածքի պետություններում», - ասել է նա։
Կոլոկոլցևը կարևորել է ՀԱՊԿ ձևաչափում բազմակողմ փոխգործակցության արդիականությունը և դրանում հայ գործընկերների ակտիվ մասնակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...