«Չեմ բացառում, որ ադրբեջանցիները ինչ-որ տեղեր ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք»․ Հովիկ Աղազարյան
Ես չեմ կարող ասել, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք, չեմ էլ ժխտում, որովհետեւ ամբողջական տեղեկատվությանը չեմ տիրապետում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Բայց փաստը մնում է փաստ, որ այստեղ հապաղում է տեղի ունեցել ինչ-որ իմաստով այդ ճանապարհների փոփոխության հետ կապված: Ադրբեջանցիներն օգտագործել են այդ հանգամանքը եւ դիրքավորվել են: Չեմ բացառում, որ ինչ-որ տեղեր ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք»,-ասել է նա:
Անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, որ սահմանի այդ հատվածում կա բարելավում, բայց Տեղ գյուղի բնակիչները հերքում են, թե ադրբեջանցիները հետ են քաշվել, Աղազարյանն ասել է. «Ամեն ինչ պետք է արվի առանց էմոցիաների, սադրանքների մենք չպետք է գնանք: Բայց այնպես էլ չլինի, որ անընդհատ ասելով՝ սադրանքների չգնանք, փոքր-փոքր կտորներ կորցնելով արդյունքում կորցնենք այն նույն կտորը: Այդուհանդերձ, մենք այսօր գտնվում ենք այնպիսի աշխարհաքաղաքական իրողություններում, որ ամեն քայլը պետք է լինի սառը, կշռադատված: նույնիսկ եթե ինչ-որ պահի ունենանք փոքր կորուստ, մենք պետք է հետամուտ լինենք, որ այդ կորուստը վերականգնենք»:
Հարցին, թե ինչու ժամանակին իշխանությունները չեն ապահովել սահմանի պաշտպանությունը եւ թույլ են տվել, որ ադրբեջանցիները առաջ գան, նա արձագանքել է. «Ես այդ հարցի պատասխանը չունեմ, թե ինչու է այդպես եղել: Դա վատ է, դա եղել է Արցախի իշխանությունների բացթողումը, թե ՀՀ իշխանությունների բացթողումը, կարեւոր չի, ինձ համար կարեւոր է, որ դա վատ է:
Եթե մենք չկարողանանք մեր տարածքների հետ վերադարձի խնդիրը լուծենք խաղաղ ճանապարհով, ապա մենք պետք է դա անենք նաեւ այդ խնդիրը լուծելու այլ տարբերակներով»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվելիք խոշոր զորավարժություններին. Պենտագոն
Մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին, ասե...
«Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքի ուղղությամբ». ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «Ս.թ. մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել...
Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի Հանրապետության տարածքում
Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությու...
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ Սոթքի ուղղությամբ կրակոցների մասին
Ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղ...