Վաղը բանակցություններ կանցկացվեն ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նխարարների միջև
Երկուշաբթի օրը՝ ապրիլի 3-ին, բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների միջև։
Բոլոր պատվիրակություններն արդեն ժամանել են Մոսկվա՝ նախարարների մակարդակով հետագա հանդիպումը մշակելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վաղը խորհրդակցություններ կանցկացվեն արտգործնախարարների հանդիպման նախապատրաստման շուրջ։ Բոլոր պատվիրակություններն արդեն ժամանել են Մոսկվա»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահեանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո նշել էր, որ հանդիպման հիմնական նպատակը կլինի «Թուրքիայի և Սիրիայի տեսակետների մերձեցումը»։
Իր հերթին, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հույս է հայտնել, որ այս «միջնորդական առաքելությունը՝ ուղղված մի շատ կարևոր ռազմավարական նպատակի՝ սիրիա-թուրքական
հարաբերությունների կարգավորմանը, կավարտվեն ընդհանուր հաջողությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...