ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բարդու ծառը տապալվել է՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում
Ապրիլի 2-ին, ժամը 16:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան 1/35 հացեի մոտակայքում բարդու ծառը տապալվել է՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել տապալված ծառի մասնատման ու հեռացման աշխատանքներ։