ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր տորնադո, ավերածություններ՝ ԱՄՆ-ում

Ուժեղ տորնադոներ են գրանցվել ԱՄՆ առնվազն հինգ նահանգներում։ Երեք մարդ զոհվել է, մոտ 600-ը՝ վիրավորվել։ Միջազգային լրատվականները հայտնում են նաև ավերածությունների մասին։ 

 

Տորնադոները քանդել են տներ և գետնին հավասարացրել ամբողջ թաղամասեր, շուռ են եկել մեքենաներ, ծառեր ու բեկորներ են շպրտվել ճանապարհների վրա։ 

Տարերքից ամենաշատը տուժել է Լիթլ Ռոք քաղաքը։

 

Ավելի վաղ փոթորիկը պատուհասել էր Միսիսիպի նահանգը։ Ամենաշատը տուժել է Rolling Fork-ը, դրանից գործնականում ոչինչ չի մնացել, զոհվել է տեղի 13 բնակիչ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով ժամանել է տարերքից ավերված քաղաք, նրա անունը շփոթել էր երաժշտական ​​ամսագրի հետ, փոխանցում է NTV.RU-n: 

Քաղաքականություն

Պատահարներ