«Մենք Ռուսաստանի ոչ մի հետք չենք թողնի մեր հողի վրա». Զելենսկի
Ուկրաինան երկար ճանապարհ է անցել ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից։ Սակայն թե՛ երկիրը, թե՛ նրա բնակիչները կարողացան դիմակայել բոլոր փորձություններին։ Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձում։
«Ուկրաինան անցել է փետրվարի ամենավատ օրերի միջով։ Այս ձմեռն էլ հաղթահարեցինք։ Մենք նախապատրաստում ենք մեր հաջորդ քայլերը, մեր ակտիվ գործողությունները։ Մենք պատրաստում ենք մեր մոտալուտ հաղթանակը»,- ասել է նա։
Զելենսկու խոսքով, երկրի տարածքում ոչ մի ռուսական հետք չի մնա, իսկ սարսափելի հանցագործությունների բոլոր մեղավորները կպատժվեն։
«Ուկրաինան կհաղթի ռազմաճակատում, Ուկրաինան կհաղթի վերականգնման գործում, Ուկրաինան կհաղթի արդարության վերադարձով։ Մենք Ռուսաստանի ոչ մի հետք չենք թողնի մեր հողի վրա։
Եվ ոչ մի թշնամու անպատիժ չենք թողնի։ Մենք այս հարցով նորություններ ենք պատրաստում»,- շեշտել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքի ուղղությամբ». ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «Ս.թ. մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել...
Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի Հանրապետության տարածքում
Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությու...
Հայաստանը կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվելիք խոշոր զորավարժություններին. Պենտագոն
Մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին, ասե...
Ռուսների հեռանալուց 2 օր հետո ադրբեջանցիներն առաջ եկան․ Տեղ համայնքի ավագանու անդամ
Տեղ գյուղի հողերից համարյա 80-100 հա այս պահին ադրբեջանցիների վերահսկողության ներքո է, իրենք են վերահսկում։ Այս մասին Te...