Հասարակություն
Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիային
Լույս մարտի 30-ը սիրիական պետական լրատվամիջոցները հայտնել են Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախներին իսրայելական բանակի հերթական ավիահարվածի մասին։ Սիրիայի պետական Sana գործակալությունը պնդում է, որ սիրիական ՀՕՊ-ը հրթիռների մի մասը որսացել է։
Միաժամանակ նշվում է, որ Ալ Միդան շրջանում սիրիացի զինվորականների մեջ կան մի քանի վիրավորներ։
SANA-ն հայտնում է, որ հարձակումը կատարվել է Գոլանի բարձունքների ուղղությամբ: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Քասիուն լեռան մոտ (Դամասկոսի հյուսիսային արվարձան) ռազմական դիրքերի վրա:
Այս ավիահարվածի հետևանքների մասին տեղեկությունը ճշտվում է։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մոսկվայում գտնվող «Армения» ռեստորանից հերքել են փակման մասին լուրերը. ԶԼՄ
Հուլիսի 2-ից եղանակը կփոխվի․ հայտնի է՝ ինչ է սպասվում
Այս նախագիծը սխալ է․ Սամվել Մարտիրոսյանը չի պատրաստվում նահանջել IMEI-ի հարցում
5.0