ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սվերդլովսկի մարզում գազատարի վրա պայթյունից հետո հզոր հրդեհ է բռնկվել

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Պելիմ գյուղի «Յամբուրգ - Ելեց 1» մայրուղային գազատարի վրա պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրից տեսանյութը հրապարակում է SHOT-ը։
 

Ականատեսների վկայությամբ՝ հրդեհից առաջացած փայլը երեւում է արտակարգ իրավիճակի վայրից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։


Հրդեհի ընդգրկած տարածքը դեռ պարզված չէ։ Նշվում է, որ գազատարում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել ճնշումը։

Քաղաքականություն