Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս բլոգերը սուրբ լեռան ֆոնին մերկ հետույքով լուսանկարվել է․ նրան Բալիից արտաքսել են

Բալիի իշխանությունները արտաքսել են ռուս Յուրի Չիլիկինին՝ սուրբ լեռան ֆոնին մերկ հետույքով լուսանկարվելու համար։ Ինչպես պատմել է բլոգերը, նախ իրեն կստիպեն աստվածներին մատաղի արարողություն անել՝ նրանց…

Բալիի իշխանությունները արտաքսել են ռուս Յուրի Չիլիկինին՝ սուրբ լեռան ֆոնին մերկ հետույքով լուսանկարվելու համար։ Ինչպես պատմել է բլոգերը, նախ իրեն կստիպեն աստվածներին մատաղի արարողություն անել՝ նրանց բարկությունը հանդարտեցնելու համար։ Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։

 

Չիլիկինը ցույց է տվել իր արժանապատվությունը Ագունգ հրաբխին։ Իր հտևորդները այդ քայլը գնահատել են, բայց տեղացիներին դա դուր չի եկել և նրանք դիմել են իշխանություններին։ 

 

«Եթե ես իմանայի, չէի անի դա: Ակնհայտ է, որ չէի ուզում՝  իմ արձակուրդը և ապագայիս ծրագրերը փչանան: Թեև այստեղ կարծես գժանոց լինի, ես արդեն ուզում եմ շուտ հեռանալ»-, ասել է բլոգերը։

 

Աստվածներին մատաղի արարողությունից հետո Յուրին  կարտաքսվի։ Իշխանությունները նրան զբոսաշրջիկների սև ցուցակում են մտցրել։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250