ՌԴ-ն հուսով է` ՆԱՏՕ-ն գնահատում է իրավիճակի լրջությունը. Ռյաբկով
Ռուսաստանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն գնահատում է իրավիճակի լրջությունը, որը հանգեցրել Է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի որոշմանը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Դիվանագետը նշել է, որ ստեղծվել են ենթակառուցվածքներ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բելառուսի հետ, կազմակերպվել են համապատասխան միջոցառումներ:
«Ծրագրեր կան, կստեղծվեն անհրաժեշտ պահեստարաններ։ Մենք հուսով ենք, որ իրավիճակի լրջությունը համարժեք է գնահատվում ՆԱՏՕ-ի պաշտոնյաների, իսկ ամենակարևորը` ՆԱՏՕ-ի առաջատար երկրների այն քաղաքական գործիչների և ղեկավարների կողմից, որոնք հավակնում են, այսպես ասենք, աշխարհը ղեկավարել այն կանոններով, որոնք իրենք են իրենց համար ձևակերպել»,- ասել է Ռյաբկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում` չխախտելով միջազգային պարտավորությունները,: Նա ասել էր, որ Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի հուլիսի 1-ին: Պուտինը բացատրել էր, որ Ռուսաստանը Բելառուսին չի փոխանցում իր միջուկային զենքը, այլ անում է այն, ինչ ԱՄՆ-ն արել է տասնամյակներ շարունակ, քանի որ ամերիկացիները սովորեցնում են նրանց (դաշնակիցներին խմբ.) անձնակազմերին, նրանց օդաչուներին անհրաժեշտության դեպքում օգտագործել սպառազինության այդ տեսակը:
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...