Մենք պատրաստ ենք նրան տեսնել այստեղ. Զելենսկին ` Սի Ծինփինի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել երկրում հյուրընկալել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։
«Մենք պատրաստ ենք նրան տեսնել այստեղ,- ասել է Ուկրաինայի ղեկավարը Associated Press-ին չորեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում,-
Ես ուզում եմ խոսել նրա հետ: Բայց այս ամբողջ տարին, ավելի քան մեկ տարի, ես ոչ մի շփում չեմ ունեցել»։
Գործակալության տվյալներով՝ Վլադիմիր Զելենսկին արդեն հրավեր է ուղարկել Սի Ծինփինին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ նախատեսվում է երկու երկրների ղեկավարների զրույց, սակայն այն կազմակերպելու հարցում որոշակի դժվարություններ կան։ Ուկրաինական կողմը պնդում է, որ այս իրավիճակը ստեղծվել է Չինաստանի դիրքորոշման պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը. ԵՄ առաքելության ղեկավար
Գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։ Ըստ կայքի հոդվածի...