Իսրայելում բացվել է Ադրբեջանի դեսպանատունը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չորեքշաբթի ժամանել է Իսրայել և հանդիպել իր գործընկեր Էլի Քոհենի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելում կբացվի Ադրբեջանի մշտական դեսպանատուն»,- ասված է Իսրայելի արտգործնախարարի հայտարարության մեջ։
Մարտի 29-ին նախատեսվում է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։
Կիրակի՝ մարտի 26-ին, Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպան Մուխթար Մամեդովը հավատարմագրեր հանձնեց նախագահ Իցհակ Հերցոգին:
Ադրբեջանը դարձել է առաջին շիա երկիրը, որը հայտարարել է Իսրայելում դեսպանատուն բացելու մասին։ Երկու պետությունը դիվանագիտական հարաբերություններ է պահպանում 1992 թվականից։ Հրեական պետության դեսպանատունը Բաքվում գործում է 1993-ից, մինչդեռ Ադրբեջանը Թել Ավիվում ուներ առևտրային ներկայացուցչություն և տուրիստական գրասենյակ։
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...