Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն։ Հայտնում է IRNA գործակալությունը։
Խոսելով Իրան- Ռուսաստան հարաբերությունների մասին՝ Լավրովն ընդգծել է, որ երկու երկրները հատուկ ուշադրություն են դարձնում գործարար հարաբերությունների արագ զարգացմանը՝ հավելելով. «Մենք փորձում ենք երկու երկրների միջև նոր համաձայնագիր կնքել»։
Լավրովն ասել է, որ Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում և Կովկասի երկրներում ճգնաժամի կարգավորման սցենարները։
Անդրադառնալով հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու և ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնագրի երկարաձգման բանակցություններին՝ նա շեշտել. «Ռուսաստանը և Իրանը համաձայն են, որ ՀԳՀԾ-ին այլընտրանք չկա։ Մենք պահանջում ենք երկարացնել Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը, և աշխարհը սպասում է, որ ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորություններին»։
Ռուս բարձրաստիճան դիվանագետն իր ելույթում ասել է, որ իր երկիրը պահանջում է անհապաղ ավարտել Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ հավելելով. «Մենք ամուր հարաբերություններ ունենք Չինաստանի հետ, նրանք ճիշտ ուղու վրա են, և մենք աջակցում ենք Չինաստանի գլոբալ անվտանգության նախաձեռնությանը»:
Հիշեցնենք, Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով Մոսկվայում է։
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...