Հայտնի է, թե ով է Մհեր Գրիգորյանի խորհրդականը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 28-ին որոշում է ստորագրել՝ նշանակում կատարելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վիկտորյա Այդինյանին նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,-նշվում է որոշման մեջ։
Նշենք, որ նա 2020 թվականի դեկտեմբերին հրաժարականի դիմում էր ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Այդինյանը 2018-2020 թթ. եղել է Տիգրան Ավինյանի խորհրդականը, երբ վերջինս փոխվարչապետի պաշտոնն էր զբաղեցնում։ Ծնվել է1995 թվականի հունվարի 29-ին, սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում, ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան։ Հայաստանի ամերիկյան համալսարանում էլ Այդինյանը մասնակցել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրին։ Նա քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոս է՝ հանրային կառավարման և զարգացման գիտությունների մասնագիտացմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...