Եթե ՌԴ նախագահը այցելի ՀՀ, Հայաստանը պարտավոր է ձերբակալել նրան․ ՔՊ պատգամավոր
Մոսկվային թվում է՝մինչև հիմա մենք կախված ենք իրենցից: Իրենք մեզ անկախ չեն տեսել երբեք: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Պետք է մի բան հասկանանք՝ մենք անկախ պետություն ենք և մենք ենք որոշում մեր երկրի ճակատագիրը: Հեղափոխությունից հետո, անկախությունից հետո նրանք են տիրապետել մեր քաղաքականությանը, հիմա տեսնում են, որ մենք ուզում ենք դառնալ անկախ պետություն: Թող իրենք իրենց երկրի մասին մտածեն»,- ասել է պատգամավորը:
Դիտարկմանը, որ փաստորեն Հռոմի ստատուտի վավերացմամբ եթե ՌԴ նախագահը այցելի ՀՀ, Հայաստանը պարտավոր է ձերբակալել նրան, Մելքոնյանը պատասխանել է. «Նախ ինքը չի գա, ոչ էլ Հայաստանը իրեն կձերբակալի: Եթե մենք մտնում ենք էդ պայմանավորվածությունների մեջ, ուրեմն պետք է կատարենք մեր պարտականությունները»:
Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ չի գա Հայաստան, պատգամավորը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ չգա: Եթե մենք ստորագրել ենք այս փաստաթուղթը, ավելի լավ կլինի չգա: Եթե եկավ Հայաստան, պետք է կալանավորվի»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...