ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատում հոգևորականի և Եհովայի վկանների միջև ծագած միջադեպը շարունակություն է ստացել․ «Հրապարակ»
Արարատ քաղաքում անցած ուրբաթ` մարտի 24-ին Եհովայի վկաների ու Հայ Առաքելական եկեղեցու քահանայի միջեւ տեղի ունեցած միջադեպը, պարզվում է, չի ավարտվել կողմերին ոստիկանություն բերման ենթարկելով։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Հիշեցնենք, միջադեպի մասին տեսանյութը երկու օր ակտիվորեն տարածվում է սոցցանցում: Այդ տեսանյութից երեւում է, որ Եհովայի վկաները տեղակայվել են Արարատ, Արտաշատ քաղաքների փողոցներում` քարոզչություն իրականացնելու նպատակով: Նրանց կողմից ենթադրյալ հոգեւորսությունը փորձել է կանխել կամ զսպել Մասյացոտն թեմի քահանա Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ինչից էլ սկիզբ է առել միջադեպը եւ շարունակվել սոցցանցային արշավների կեղտոտ սցենարով։
Հոգեւորականի ակտիվ ջանքերից բորբոքված Եհովայի վկաները ոստիկություն են ահազանգել։ Եւ քահանան հենց դեպքի վայրից բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, բայց ժամեր անց այստեղից դուրս գալուց հետո Եհովականներն, իրենց համակիրների ողջ ցանցով, հարձակում են գործել հոգեւորականի սոցցանցի էջի, նրա հրապարակած տեսանյութերի վրա` անձնական նամակներով վիրավորանքներ են գրել, սպառնալիքներ, անեծքներ: Եւ 3 օր շարունակ արշավ են իրականացնում հոգեւորականի դեմ` փորձելով ահաբեկել նրան, կանխել նրա հետագա գործողությունները, հասկացնել, որ դադարեցրու պայքարդ` հակառակ դեպքում միջադեպը ավելի ագրեսիվ շարունակություն կունենա։
Եհովականների խմբի գործունեությանը միջամտած հոգեւորականը Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւոր սպասավորն է։
«Հրապարակի» հետ զրույցում Տեր Զարեհը հաստատել է, որ միջադեպի օրվանից սկսած իր դեմ արշավ է սկսվել, ասել է, որ այսօր հեռուստատեսային հարցազրույց է տալու եւ այդ սպառնալիքները` փաստերով մանրամասն հրապարակելու է։ Տեր Զարեհը համոզված է, որ երկրում լարված իրադրության ֆոնին, պատերազմից հինգ պակաս պայմաններում, Եհովականների ակտիվացած այցերը Արարատի սահմանամերձ գյուղեր, պատահական չեն: Նա մեծ ռիսկեր է տեսնում այստեղ` հիշեցնելով, որ հատկապես այս աղանդը մերժում է բանակում զենքով ծառայելը` հանուն Հայրենիքի սահմանների պաշտպանության, իսկ արյան փոխներարկման անհրաժեշտության դեպքում էլ դեմ է դրան, որի արդյունքում կարող են մարդկային կյանքեր չփրկվել։
Ի դեպ, Արարատի փողոցներում պաստառներով ու բուկլետներով քարոզչություն արած եհովականների խմբին նյարդայնացրել, հունից հանել էին Տեր Զարեհ քահանայի հարցադրումներն` ուղղված իրենց: Իսկ քահանան հարցրել էր` արդյո՞ք իրենց կարծիքով ադրբեջանցին, որն օրեր առաջ դիպուկահարի կրակոցով սպանեց Երասխում ծառայող լուսավոր զինվոր Արշակ Կարապետյանին, թշնամի է: Արդյո՞ք ճիշտ են անում այն հայ երիտասարդները, որոնք զորակոչվում կամ կամավորագրվում են հայրենիքի պաշտպանությանը եւ զենք են վերցնում ձեռքը` թշնամուց հայրենիքը պաշտպանելու, իրենց հողի վրա հարձակվողների վրա կրակելու համար։ Հոգեւորականն իր հեռախոսով տեսանկարում էր այդ խոսակցությունը եւ ուղիղ եթերում ցուցադրում էր, թե ինչպես են եհովականները համառորեն խուսափում պատասխանել իր այդ հարցերին եւ ինչպես էին լարվում, երբ հոգեւորականը ազերիներին թշնամի էր համարում։
Տեսանյութում երևում է թե ինչպես են մի քանի հոգով փորձում նսեմացնել հոգեւորկանի առաքելությունը` հրաժարվում են նրան դիմել որպես հոգեւորականի, այլ շարքային քաղաքացու կարգավիճակում են դնում եւ ահազանգելով ոստիկանությունը` կանխում են նրան, որ նա չխանգարի իրենց գործողություններին։
Մեզ հետ զրույցում Տեր Զարեհն ասում է, որ ինքն ակնկալում է որ այս ամենը չի վրիպել իրավապահ մարմինների աչքից: Ինքը պատրաստ է այս ամենի իրավական շարունակությունն ապահովել` հույսով որ Ազգային անվտանգությունը հատուկ ուշադրության կդարձնի նման միջադեպերին, որոնք, իր խոսքով, ապազգային են եւ հանրությանը, բանակը թիկունքից ջլատելու թուլացնելու միտում ունեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք»․ Աննա Հակոբյան
44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ Զինվորական, կամավոր, սպա։Տավուշի Աճարկուտ գյուղում հայտարարել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոնվում է տեսագրության մեջ պատկերված աղջիկը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քնն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արագ արձագանքի արդյունքը․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է ռելոկանտների, Դիլիջանի քաղաքապետի, «Եվրոաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր հավատացյալներ Կիև-Պեչերսկի Լավեր մայր տաճարում են․ այստեղ կարող է լինի կիրակնօրյա վերջին աղոթքը
Հազարավոր հավատացյալներ եկել են Կիև-Պեչերսկի Լավեր մայր տաճար՝ վանականների վտարումից առաջ վերջին կիրակնօրյա աղոթքին, որը...