ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապրիլի սկզբից կունենանք նոր երթուղիներ, որոնք կսպասարկեն բնակչությանը․ Սարգսյան
«Տրանսպորտի վարչության կողմից հայտարարված բոլոր մրցույթները կայացել են, բացառությամբ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այդ մրցույթը չի կայացել մասնակից չլինելու պատճառով։
Խոսելով գծանշման աշխատանքներից՝ նա շեշտել է, որ այս շաբաթ համաձայնագիր կկնքվի, և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում հաջորդ շաբաթվանից կսկսվի իրականացվել։
Անդրադառնալով մայրաքաղաքի նոր ավտոբուսների շահագործմանը՝ Սարգսյանը տեղեկացրեց, որ շաբաթ-կիրակի «Երևանտրանսի» տարածքում վարորդները նախապատրաստական փուլ են անցել: 80 վարորդ գործնական ու տեսական պարապմունքներից ստացել են դրական եզրակացություն. «Վարորդների համալրման աշխատանքները դեռ շարունակվում են, վարորդների թափուր տեղեր դեռ ունենք, բայց դա մեզ չի խանգարի, որ ապրիլի սկզբից ունենանք երթուղիներ, որոնք սպասարկեն բնակչությանը»։
Տիգրան Ավինյանն էլ հանձնարարեց մինչև հաջորդ գործակարգավարական նիստն ունենալ հստակ ժամանակացույց. «237 կանգնած ավտոբուս ունենք, և պետք է խնդրեմ հաջորդ գործակարգավարական նիստին ներկայացնել ամբողջ ծրագիրը։ Ակնկալվում է՝ կոնկրետ ուղղություններով հայտարարեք, թե քանի ավտոբուս է մտնում և ինչ ժամկետով»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք»․ Աննա Հակոբյան
44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ Զինվորական, կամավոր, սպա։Տավուշի Աճարկուտ գյուղում հայտարարել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոնվում է տեսագրության մեջ պատկերված աղջիկը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քնն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արագ արձագանքի արդյունքը․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է ռելոկանտների, Դիլիջանի քաղաքապետի, «Եվրոաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիլիջանում ռելոկանտներն աղբ են հավաքում․ նախաձեռնությանն է միացել նաև Նիկոլ Փաշինյանը
Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում։ Սա մի բան է, որին մենք դժվար թե նվիրեինք մեր կիրակնօրյա առավոտները։ Այդ մասին ֆ...