«Չենք ուզում, որ մեր աշխատանքային սարքավորումների մեջ TikTok լինի»․ Շվեդիայի ԶՈւ
Շվեդիայի ռազմական իշխանություններն արգելել է ԶՈւ աշխատակիցներին ծառայողական հեռախոսներում և պլանշետներում օգտագործել չինական TikTok հավելվածը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով France Presse-ին։
«Բջջային հեռախոսների և պլանշետների օգտագործումն ինքնին կարող է անվտանգության սպառնալիք ներկայացնել, ուստի մենք չենք ուզում, որ մեր աշխատանքային սարքավորումների մեջ TikTok լինի», - գործակալությունը մեջբերում է Շվեդիայի զինված ուժերի մամուլի քարտուղար Գունա Գրաուֆելդտի խոսքերը:
Որոշումը կայացվել է «բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, որ հավելվածը մշակում է օգտատերերի տեղեկությունները և սեփականատեր՝ ByteDance ընկերության, գործողությունների մասին տեղեկության հիման վրա»։
Անցյալ շաբաթ Նորվեգիայի արդարադատության և հանրային անվտանգության նախարարությունը պաշտոնյաներին խորհուրդ էր տվել հրաժարվել ծառայողական սարքերի վրա Tiktok-ի և Telegram-ի տեղադրումից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Դանիայի պաշտպանության նախարարությունը արգելել է աշխատակիցներին ծառայողական հեռախոսների և այլ սարքերի վրա չինական TikTok օգտագործել։
Ավելի վաղ պետական ծառայողների ծառայողական բջջային հեռախոսներով TikTok-ի օգտագործման նմանատիպ արգելք էր ընդունվել Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում և ամերիկյան մի շարք նահանգներում: «Անվտանգության նկատառումներից ելնելով» կորպորատիվ սարքերով TikTok-ի օգտագործումը դադարեցնելու մասին որոշում են կայացրել նաև Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը և ԵՄ խորհուրդը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...