Ադրբեջանի Սաաթլի շրջանի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացնում

Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Չոլպու գյուղի բնակիչները մարտի 27-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ բողոքելով ոռոգման ջրի բացակայությունից: Նրանք փակել են «Չորս ճանապարհ»  խաչմերուկը եւ պահանջել լուծել ջրի դեֆիցիտի բազմամյա խնդիրը։ 

 

«Թուրան» գործակալության փոխանցմամբ` ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ստիպված են ջուր գնել ցանքերի ոռոգման համար։

 

«Հարեւան գյուղերում ջրամատակարարումն իրականացվում է, իսկ մեր ջուրը տալիս են պաշտոնյաներին»,-ասել է ցուցարարներից մեկը: Նրանք դժգոհել են, որ պետական մարմինները չեն հետաքրքրվում իրենց խնդիրներով։

 

Բնակիչների այս ակցիան կրկնվում է արդեն մի քանի անգամ և ոստիկանության կոպիտ միջոցների կիրառմամբ բողոքի ակցիան ցրվում է: 

Քաղաքականություն