Նորվեգիայում Սաակաշվիլին արժանացել է Ժողովրդավարության և մարդու իրավունքների Լինդ Բրեկկեի մրցանակին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արժանացել է Նորվեգիայի Պահպանողական կուսակցության համահիմնադիր Սջուր Լինդբրեկկեի մրցանակին։ Օսլոյում կայացած մրցանակաբաշխությանը ներկա են եղել նախկին նախագահի մայրը՝ Ջուլի Ալասանիան, և որդին՝ Նիկոլոզ Սաակաշվիլին։ Այս մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ում։
«Ինձ համար մեծ պատիվ է մրցանակ ստանալ մարդու իրավունքների և ժողովրդավարության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրի կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարության համար պայքարում»,- գրել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ այս մրցանակը պետք է ստիպի մտածել բոլոր նրանց, ովքեր իր «ամոթալի բանտարկությունը» չեն համարում «ժողովրդավարության և մարդու իրավունքների» խնդիր։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գռուզիան», մրցանակաբաշխության կազմկոմիտեն հայտարարության մեջ նշել է, որ Վրաստանը ներկայումս բարդ իրավիճակում է հայտնվել ռուսամետ ու եվրոպամետ ուժերի հակամարտության պատճառով։ Սաակաշվիլին մրցանակին արժանացել է մարդու իրավունքների, քաղաքական և տնտեսական ազատությունների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...