Հնդկաստանը 36 OneWeb կապի արբանյակներով հրթիռ է արձակել
Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը կիրակի առավոտյան արձակել է LLVM 3 ծանր հրթիռ՝ OneWeb ընկերության 36 կապի արբանյակներով:
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել 09:00-ին (Երևանի ժամանակով 07:30-ին) Սաթիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնից, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Սրիխարիկոտա կղզում: Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը YouTube-ի իր ալիքով հեռարձակել է հրթիռի արձակումը:
Այս մեկնարկի միջոցով ուղեծրում կավարտվի OneWeb-ի ավելի քան 600 ցածր ուղեծրային արբանյակների խմբավորման տեղակայումը, որոնք տիեզերքից գերարագ ինտերնետ կտրամադրեն աշխարհի ցանկացած անկյուն: Սա երկրորդ անգամն է, երբ OneWeb-ն օգտագործում է հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության ծառայություններն արբանյակներ արձակելու համար: OneWeb-ի 36 արբանյակներից բաղկացած առաջին խմբաքանակը հնդկական հրթիռով ուղեծիր է արձակվել անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...