Սամվել Բաբայանն ընտրություններին է պատրաստվում. միջադեպ Արցախի դպրոցներից մեկում. «Ժողովուրդ»
Արցախում այս օրերին գերակտիվացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի քաղաքական տարբեր ուժերի հետ, նրանց հետ տարբեր հարցերով բանակցություններ է անցկացնում, անգամ դպրոցներ է այցելում, ուսուցիչների հետ հանդիպում, թեեւ շատ դեպքերում մերժումներ է ստանում. քաղաքական շատ ուժեր չեն ցանկանում նրա հետ հանդիպել, քանի որ Արցախում վերջինս համարվում է Նիկոլ Փաշինյանի մարդը:
Ավելին՝ տեղեկացանք, որ վերջերս անգամ դպրոցներից մեկում է միջադեպ եղել: Բաբայանը գնացել է, որպեսզի հանդիպի ուսուցիչների հետ, սակայն կտրուկ մերժել են նրան, չեն ցանկացել հանդիպել նրա հետ:
Արցախցիների մոտ տպավորություն է, որ Բաբայանը ընտրությունների է նախապատրաստվում, իր համար այսպիսով ընտրազանգված է փորձում հավաքել, անգամ տարբեր բնակավայրերում երեք ամիս ժամկետով գրասենյակներ է վարձակալել, որոնք իր համար շտաբ են ծառայում:
Թե ինչու է Բաբայանը ընտրությունների հույսեր փայփայում, անհասկանալի է, բայց այն, որ վերջինս հատկապես պատերազմից հետո անցանկալի անձ է այնտեղ, փաստ է:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...