ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Որևէ գրավոր թուղթ քաղաքապետարանից չենք ստացել․ մասնագետների համար անակնկալ է եղել ծառերի հատման արձանագրությունը
Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու աշխատանքների» մեկնարկի մասին։ Աշխատանքները մեկնարկել են Կասկադից, և այնտեղ հաստաբուն ծառերի հատումը քաղաքացիների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց։ Որովհետեւ «ծառերի փոխարինում» ասվածն ավելի նման էր «սպանդի»: Հայտարարվեց, որ Կասկադում հատված ծառերի փոխարեն տնկելու է սակուրա տեսակի ծառեր։
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հրապարակած 2023թ. փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գիտական աշխատաժողովի արձանագրությանը արձագանքել և հերքել են այն կազմակերպությունները, որոնք ցուցակում գրված են եղել։
Հրապարակված ցուցակին արձագանքել է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտից Արսեն Գասպարյանը։
«Ցավում եմ, որ ստիպված եմ այստեղ ձեզ արձագանքել, բայց այլ ելք չկա, քանի որ մեր ինստիտուտի և մասնագետների անունն է նշված՝
Սա եղել է ԳԱԱ-ից արձագանքը՝ Մեր հարցմանն ի պատասխան Գիտությունների Ազգային Ակադեմիայից պատասխանեցին. «Որեւէ գրավոր թուղթ քաղաքապետարանից չենք ստացել, որեւէ մեկը մեր աշխատակիցների կարծիքը չի հարցրել, ու բնականաբար մենք որեւէ գրավոր եզրակացությամբ կամ հետազոտությամբ հանդես չենք եկել: Բուսաբանության բաժնի աշխատակիցներից որևէ մեկը կարծիք չի հայտնել, կարելի է ծառերը հատել, թե ոչ, այսինքն քաղաքապետարանից պաշտոնական գրություն կամ քննարկման հրավեր չի եղել»»,- գրել է Արսեն Գասպարյանը։
Նա նաև հավելել է, որ ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը ծառերի փոխարինման ծրագիր չի ստացել, ինստիտուտում այն չի քննարկվել, մասնագիտացված կազմակերպության եզրակացություն էլ չունեք, իսկ մեր մասնագետները մասնակցել են աշխատաժողովին, որի արդյունքով ընդունված փաստաթղթում ոչ մի բառ չկա Կասկադում ծառերի հատման մասնագիտական եզրակացություն, ոչ սակուռաներ տնկելու։
Հավելենք նաև ֆեյբուքյան օգտատեր Սրբուհի Ղազարյանը իր էջում գրառում է կատարել․ «2018 թվականի փետրվարի 8-ին ՀՀ կառավարության N 108-Ն որոշմամբ հաստատվել են "Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին (!!!) ներկայացվող պահանջները"․
Վերը նշված որոշման հավելվածի 7-րդ գլխով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում աճող ծառերի և թփերի ցանկը, որտեղ Prunoideae ենթաընտանիքին դասվող "սակուրա" հավաքական անվանմամբ ծառատեսակը բացակայում է»։
[6f61170694ed14f8dab9a75111828722.png]
[facb1d615437a4268b873a1c35b499c9.png]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...
Դրանք նախկինների տնկած շնաբարո ծառերն էին․ ֆեյսբուքյան օգտատեր
«Դրանք նախկինների տնկած շնաբարո, դուրսպրծուկ ծառերն էին, թթվածինը լավ չէին արտադրում: Հիմա մենք կկտրենք դրանք, կտն...