ԱԺ-ն միանում է «Երկրի ժամը» բնապահպանական նախաձեռնությանը՝ մեկ ժամ անջատելով շենքի լուսավորությունը
ՀՀ Ազգային ժողովն մարտի 25-ին ժամը 20:30-21:30-ը կմիանա Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Երկրի ժամը» բնապահպանական նախաձեռնությանը՝ անջատելով էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովը «Ֆեյսբուք»-ի իր էջում։
2008 թվականից ի վեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է բնապահպանական այս շարժումը, որը մեկ ժամով էներգիա խնայելու նպատակից զատ ունի այլ խորհուրդ՝ միավորվել Երկիր մոլորակը պահպանելու գաղափարի շուրջ եւ կերտել ավելի կանաչ ու լուսավոր ապագա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...