ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբխազիայում հայկական դպրոց է այրվել․ ինչ է հայտնի
Հինգշաբթի երեկոյան Աբխազիայի Օչամչիրա շրջանի Արագիչ գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել, երկհարկանի շենքն ամբողջությամբ այրվել է, դեպքի վայրից ՏԱՍՍ-ին հայտնել է Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարար Լև Կվիցինիան։ Նշվում է, որ սա հայկական դպրոց է, քանի որ Արագիչ գյուղը հիմնականում հայաբնակ է։
«Մինչ հրշեջների ժամանումը, չնայած անձրևին, դպրոցն ամբողջությամբ այրվել էր, մարմանը մասնակցել է հինգ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը կարող էր առաջանալ կարճ միացման հետևանքով»,- ասել է Կվիցինիան։
Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ այրվել է գրադարանը, ամբողջ երկրորդ հարկը, դասասենյակները, տնօրենի աշխատասենյակը, փաստաթղթերը փրկել չի հաջողվել։ Այս դպրոցում սովորում է մոտ 80 երեխա։
Մանրամասները՝ Sputnik Արմենիայի տեսանյութում։