Ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո Պենտագոնը հարվածել է Սիրիայում գտնվող օբյեկտներին
ԱՄՆ զինված ուժերը հինգշաբթի մի շարք ավիահարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, կարող են կապված լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հետ: Տեղեկությունը հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Այն նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարտի 23-ին Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի պայմանագրային, ինչպես նաև հինգ զինվոր։ Ըստ ամերիկյան հետախուզական համայնքի՝ անօդաչուն իրանական է եղել:
«Նախագահ Ջո Բայդենի ցուցումով ես լիազորել եմ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերին այս գիշեր ճշգրիտ ավիահարվածներ հասցնել Արևելյան Սիրիայում իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից օգտագործվող օբյեկտների վրա», - ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Նա հավելել է, որ Օդային հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից այսօրվա հարձակման, ինչպես նաև Սիրիայում կոալիցիոն ուժերի վրա վերջին հարձակումների:
Պենտագոնի տվյալներով՝ «ճշգրիտ հարվածներ են հասցվել ամերիկացի զինվորականներին պաշտպանելու նպատակով»։
«Միացյալ Նահանգները համաչափ և մտածված գործողություններ է ձեռնարկել՝ սահմանափակելու էսկալացիայի ռիսկը և նվազագույնի հասցնելու կորուստները», - ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի այգիներում էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարած...
Երկու ռուս զինծառայող թեթև վնասվածքներով դիմել են Գորիսի ԲԿ
Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն են դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայո...
Սևծովյան նավատորմը հետ է մղել վերջրյա անօդաչուների հարձակումը Սևաստոպոլի վրա
Սևծովյան նավատորմը հետ է մղել վերջրյա անօդաչուների հարձակումը։ Այս մասին գրել է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։ «Վ...
ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն պատասխանել է
Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կո...