ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Ինչ իրավիճակ է Ֆրանսիայում. նոր կադրեր են տարածվում
Ֆրանսիայում բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են հավաքում, կրքերը չեն հանդարտվում: Ցուցարարները փակել են տասնյակ ճանապարհներ, մասնավորապես՝ փակել են Շամբերիի արագընթաց մայրուղին և Լորիենում՝ երկաթուղային անցումը, հայտնում են սոցիալական ցանցերը։
Հավելենք, որ մարտի 23-ին ֆրանսիացիները բողոքի նոր ակցիա են պատրաստում։
Հիշեցնենք` հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց նախագիծ էր ներկայացրել, որը կառավարությունը նախատեսում է ընդունել 2023 թվականին։ Նրա խոսքով` իշխանությունները 2023 թվականի սեպտեմբերի 1-ից տարեկան երեք ամսով կսկսեն բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Այդպիսով` մինչև 2030 թվականը կենսաթոշակային տարիքը կհասնի 64–ի։