ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ փողոցներում, անկարգություններ. Ֆրանսիայում կրքերը չեն հանդարտվում

Ֆրանսիայում իրավիճակը դեռ նույնն է՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ պայքարող ցուցարարները փակում են ավտոճանապարհների երթևեկությունը, անվադողեր են վառում, փակում առևտրի կենտրոնները։ Համացանցում նոր տեսանյութեր են տարածվել Ֆրասիայում տեղի ունեցող անկարգություններից:

 

Հավելենք, որ մարտի 23-ին ֆրանսիացիները բողոքի նոր ակցիա են պատրաստում։


Հիշեցնենք` հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց նախագիծ էր ներկայացրել, որը կառավարությունը նախատեսում է ընդունել 2023 թվականին։

Նրա խոսքով` իշխանությունները 2023 թվականի սեպտեմբերի 1-ից տարեկան երեք ամսով կսկսեն բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Այդպիսով` մինչև 2030 թվականը կենսաթոշակային տարիքը կհասնի 64–ի։

Քաղաքականություն